Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը

Կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը
27.06.2025 | 11:43

Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:

Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը:

Հայր Ասողիկ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ.Գ.

Հայ զինվորականություն, հայ ազգ, որտե՞ղ եք, ո՞վ պետք է պաշտպանի հայ հոգևորականին ու հայոց եկեղեցին:

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ